Հեռախոսազրույց ունեցա ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Տիկին Մատվիենկոյին տեղեկացրի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման մասին»,- գրել է ԱԺ նախագահը։