Վարչապետի հետ հանդիպումը նման էր խորհրդակցության, քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը ներկայացրեց իր դիրքորոշումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
Նա նշեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, ասաց, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կողմ է միացման գաղափարին, սակայն եթե այս փուլում ճանաչումը կերաշխավորի Արցախի ժողովրդի անկախությունը, իրենք դեմ չեն:
Ս.Սահակյանի խոսքով՝ այս պահին ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, իսկ թե բանակցությունները որ կետից կշարունակվեն՝ կորոշվի դրանց մեկնարկի ժամանակ միայն: