Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 87 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 4, խուլիգանության, ծեծի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի անփութության, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, խոշտանգման, երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու, սպանության սպառնալիքի, փաստաթղթի հափշտակության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2, և այլ հանցագործության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: