Լոս Անջելեսում հայ համայնքի անցկացրած ցույցին անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի և օգնության ակնկալիքի։
1915 թավականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր արված ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, մաշկի տարբեր գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։
Արդեն մի քանի օր է՝ հայ ժողովուրդը, բառիս բուն իմաստով, Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին»,- գրել է Աննա Հակոբյանը։