Գիտեմ, որ բոլորի ուշադրությունն այսօր ճակատի ուղղությամբ է, բայց թիկունքի մասին էլ չպիտի մոռանանք։
Տնտեսությունը պիտի աշխատի, հարկերը պիտի վճարվեն, պետական կառույցները պիտի անխափան գործեն։
Հաղթանակը նաև տնտեսությունից է կախված։ Ու բոլոր տնտեսվարողները, որոնք այս օրերին նորմալ աշխատում, արդյունք են ստեղծում ու հարկեր վճարում, շաաատ մեծ գործ են անում հաղթանակի համար՝ գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: