ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ գտնվում է Հայ ասոցիացիայում և ցուցադրում է, թե ինչ ծավալի աշխատանք են կատարում երիտասարդները, կամավորները։ Ցույց տվեց այն օգնությունը, որը հավաքվել է և պետք է ուղարկվի Արցախ։
Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջը հումանիտար օգնություն է՝ դեղորայք, սնունդ, հագուստ։ Շեշտեց՝ հպարտ է, որ հայ ենք։