Հոկտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 478 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 12272 է՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 211 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 6538 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 91:
Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 5590 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Հյուրանոցներում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 1393 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: