Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Թվիթերի էջում մեկ անգամ ևս իր աջակցությունն է հայտնել հայերին Արցախյան հակամարտությունում:
«Մենք աջակցում ենք Հայաստանի և Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Լոս Անջելեսի Սփյուռքին։ Մենք ողջունում ենք հրադադարը, և այն պետք է պահպանվի։ Մեր ազգային ղեկավարությունը պետք է ակտիվանա և օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիան պետք է դուրս մղվի»,- գրել է քաղաքապետը։