«Այսօր ես հնարավորություն ունեցա ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի իմ գործընկերներին տեղեկացնել Հունաստանի մայրցամաքային շելֆում՝ Կաստելորիզոյից հարավ, Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին:
Բացատրեցի նաև ակնհայտը, թե ով է տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների հրահրողը` Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Այդ բոլորի հրահրողը Թուրքիան է:
Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապակայունացնող, խաթարող գործոն: Ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական խորհրդի եզրակացությունների»,- Հունաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ նշել է այդ երկրի ԱԳ նախարարը: