Այս պահին Արցախի հարավային, մասնավորապես՝ Հադրութի ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համարժեք պատասխան է տալիս Պաշտպանության բանակը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մարտերը ծանր են, բայց Պաշտպանության բանակը կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ընդգծեց նա:
Վ.Պողոսյանը նշեց, որ հակառակորդն անտեսում է Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և շարունակում է հարձակումներ ձեռնարկել: «Այս պահին դժվար է որևէ ակնկալիք, սպասում, կարծիք արտահայտել կրակի դադարեցման մասին»,- ասաց ԱՀ նախագահի խոսնակը: