Վարչապետը ներկայացրել է տեղեկություն, յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ներկայացրել է իր տեսակետը ստեղծված իրավիճակի հետ կապված: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումից հետո:
Ի.Սաղաթելյանն ասաց, որ հանդիպումը տեղեկատվական բնույթի էր, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել: Նա նշեց, որ շոշափվել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը, սակայն որևէ որոշում չի կայացվել:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Դաշնակցությունն ու ևս 13 կուսակցություն հայտարարություն էին տարածել Արցախի հետ ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության վերաբերյալ: