ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է հանրապետության բժշկական կենտրոններով:
«Նա հետաքրքրվում է վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակով և մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրել է Նիկողոսյանը: