Այսօր հրավիրվել է ՍԴ աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրություններն են:
«2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ»,- տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: