«Սիրելի՛ հայրենակիցներ,
Որևէ մեկի ջանքը չի կարող ավելի գնահատվել, քան իր կողքին կանգնած մյուսինը` անկախ անուններից։
Ամուր կանգնած մեր զինվորներից յուրաքանչյուրը անձամբ ինձ համար հերոս է, և ես խոնարհվում եմ նրանցից յուրքանչյուրի առաջ։
Հաղթանակը բոլորիս միասնականության և ջանքերի կարիքն ունի, և մենք կհաղթենք։
Մեզ չի՛ կարելի հանգստանալ ոչ մի դեպքում ո՛չ հաջողությամբ, ո՛չ, առավել ևս, անհաջողությամբ։
Կարևորը նպատակն է, իսկ նպատակն արդար է։
Եվ մենք կհաղթենք!»,- ասված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գրառման մեջ: