Լոս Անջելեսից 20 տոննա բեռը հասել է Երևան «Հայաստան» հիմնադրամի անունով, առաջիկա օրերին ևս մեկ ինքնաթիռ կժամանի ԱՄՆ-ից: Հայաստան կգան նաև բժիշկներ: Այդ մասին «Լուրերի» հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա խոսել է նաև մեկ օրում 30 միլիոն դոլարից ավելի նվիրատվության մասին: