Վերջին օրերին հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր իր անձնակազմից տեղեկացել է այդ 3 նոր չզեկուցված մահվան դեպքերի մասին: Բեգլարյանը շեշտել է, որ այդ անձինք մահացել են Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով: ԱՀ ՄԻՊ-ը նաև նշել է, որ Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհանուր զոհվել են առնվազն 31 քաղաքացիական անձինք։