Իսրայելական Lev Yehudi (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Դատական գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:
«Հայցը հիմնավորվում է այսօր Ադրբեջանի՝ ահաբեկիչների բազայի վերածվելու հանգամանքով: Դրանք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ»,- ասված է բլոգերի գրառման մեջ: