Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը. մեկ ամսում այդ երկիրը ներմուծել է 77 մլն 167.000 դոլարի արտադրանք՝ հայտնում է Ermenihaber-ը:
2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։
2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում նշյալ սեկտորի ամենաշատ արտահանումը եղել է ԱՄՆ (531 մլն դոլար), ապա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (127 մլն), 3-րդ տեղում եղել է Գերմանիան (123.7 մլն), իսկ Ադրբեջանը զբաղեցրել է 4-րդ տեղը (123.02 մլն):