ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Արցախում քաղաքացիական բնակավայրերում չպայթած ռումբերի առկայությանը: Նրա խոսքով՝ բոլոր այն քաղաքներում, որոնք հրետակոծվում կամ հրթիռակոծվում են, կարող են լինել չպայթած արկեր, ռումբեր։ Շեշտեց՝ այս պահին չի հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չի էլ բացառում դա։
«Համապատասխան մարմինները զբաղվում են բոլոր բնակավայրերում։ Որտեղ կարողանում ենք՝ հավաքում ենք, որտեղ չենք հասցնում հավաքել՝ համապատասխան ցուցանակներ և ուղղորդումներ են նշվում, որ այսպիսի սարքավորումներին, նմուշներին չմոտենալ, չձեռնարկել ոչ մի քայլ, մինչև համապատասխան մասնագետները կմոտենան և կվնասազերծեն»,- ասաց Հովհաննիսյանը: