The Jerusalem Post-ում զետեղված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա ընդգծում է Իսրայելի ներգրավվածությունը ադրբեջանական ցեղասպան պատերազմում: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ օգտագործում է իսրայելական անօդաչու թռչող սարքերը:
Հայերն իրենց հիասթափությունն են հայտնել այդ վաճառքի կապակցությամբ, կոչ են արել դադարեցնել այդ գործընթացքը և հետ են կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին։
Պարբերականը ներկայացրել է նաև Արցախի ղեկավարի մեկնաբանություններն այն մասին, որ Հոլոքոստ տեսած հրեաների պետությունը պետք է ավելի զգայուն լինի զենքի վաճառքի հարցում, հատկապես որ դրանք օգտագործվում են հարձակման, ոչ թե պաշտպանության նպատակով:
Թերթը հիշեցնում է, որ նախկինում հայերը Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կնեսետի անդամներն էլ պնդել են, որ Իսրայելը պետք է դա անի։