Իսրայելական The Jerusalem Post թերթը ներկայացրել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ալոն Ուշպիզի հարցազրույցը երկուշաբթի առավոտյան Բանակի ռադիոյի հաղորդավար Էֆի Տրիգերի հետ: Պաշտոնյան ասել է, որ Իսրայելը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և մտադիր է հետագա ամիսներին հարաբերություններ հաստատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ըստ իսրայելական կողմի՝ այդ բանակցությունները դարձել են երկու երկրների միջև առաջին դիվանագիտական շփումը Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված մարտերից հետո, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Սակայն հաղորդավարի հարցին, թե արդյոք Ադրբեջանին Իսրայելի զենքի վաճառքը պե՞տք է քննության առարկա դառնա՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը Իսրայելի պաշտպանական մի շարք ընկերությունների երկարամյա հաճախորդն է, գնում է անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ժամանակակից զենքի այլ տեսակներ, Ուշպիզը չի պատասխանել: