Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմելով իր հետևորդներին, ներկայացրել է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը: Նա ասել է, որ պատիվ ունի մասնակցելու համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքին և ուրախ է փոխանցել 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ հաջակցություն Արցախի ու Հայաստանի։
Հեռուստաաստղը նաև նշել է, որ իր մտքերն ու աղոթքները Արցախի և Հայաստանի խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են։
Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր բազմամիլիոնանոց հետևորդներին կոչ է արել միանալ դրամահավաքին ու փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։