Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։
Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկին։
Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։
ԱՀ տեղեկատվական շտաբը ներկայացրել է լուսանկարներ Ստեփանակերտից: