Միայն Ստեփանակերտի ուղղությամբ երեկ գիշերվա ընթացքում մի քանի տասնյակ արկեր է արձակվել: Ավերվել է մի քանի տուն: Եվ դա՝ հայտարարված հրադարի պայմաններում: Բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան: Վնասված տներից մեկի սեփականատերը վստահեցնում է՝ վերականգնելու են: Ստեփանակերտը գիշերվա հրետակոծությունից հետո՝ Արցախից ներկայացնում է Մուշեղ Իսախանյանը: