Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանը նվիրաբերել է 1 մլն ԱՄՆ դոլար՝ հաջակցություն Արցախի։
«Այս տարիների ընթացքում Տիկին Հիլդան շարունակել է իր հանգուցյալ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի գործը՝ որպես Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այժմ հանդիսանում է հիմնադրամի պատվավոր նախագահը։
Տարիներ շարունակ տիկին Հիլդան եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին և հատկապես մեծ դեր է ունեցել 1988 թ․ երկրաշարժից տուժած հայրենակիցների համար Բրազիլիայից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի կազմակերպման գործում:
Բուրմայան ընտանիքի ֆինանսավորմամբ Բրազիլիայում կառուցվել է Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատունը։ Ի դեպ, տիկին Բուրմայանը Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։
Շնորհակալ ենք հայ ազգի կողքին կանգնելու և անմնացորդ աջակցության համար»,- տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: