ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում կիսվել է սոցցանցի օգտատերերից մեկի՝ Սիլվա Մանուկյանի գրառմամբ, որում նշվում է.
«Նույնիսկ հեռավոր Նորվեգիայում մի կտոր Հայաստան է պայքարում, իսկ խելակորույս քոչվորները կարծում են, թե հնարավոր է մեզ հաղթել...
Իմ փոքրիկ Էլիզան հիմնադրամին փոխանցելու նպատակով իր պատրաստած թխվածքաբլիթներն է վաճառում և նորվեգացիներին պատմում Արցախի մասին»: