Հանրահավաքի ևս մեկ խոշոր ալիք Նյու Յորքում: Մոտ քսան հազար հայ, մեզ աջակցող հույն, բուլղարացի, ռումինացի և այլ ազգերի ներկայացուցիչներ նախ հավաքվել են Նյու Յորքի Մանհեթեն կղզու կենտրոնական փողոցներից մեկում՝ NBC ալիքի կենտրոնակայանի դիմաց։
Արցախի նկատմամբ ագրեսիայի վրա համաշխարհային մամուլի ուշադրությունը հրավիրելու նպատակով մեր հայրենակիցները կենտրոնական փողոցներով շարժվել են դեպի Կոլումբուսի հրապարակ, որտեղ տեղակայված են CNN և ABC ալիքների կենտրոնական գրասենյակները։
Ելույթներից հետո ցուցարարների մի մասը նախ փակել է Մանհեթեն կղզու փողոցներից մեկը, այնուհետև Նյու Յորքի Բրուկլին կենտրոնական կամուրջը՝ պահանջելու հանրային և լրատվական ուշադրություն։ Հանրահավաքին հետևել են նաև ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անդրադարձել հայկական հարցին՝ հատուկ ուշադրության արժանացնելով կենտրոնական հսկա կամուրջը փակելու միջադեպը: Այսօր հանրահավաք է սպասվում նաև Նյու Յորքի առաջնորդանիստ Սբ Վարդան եկեղեցու մոտ: