ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։
«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը՝ ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։
Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը»,- ասված է հայտարարության մեջ։