«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Իմ հզոր, հզոր, հզո՛ր ազգ,
այսօր Կալիֆոռնիայի հայ համայնքը կազմակերպեց Արցախում անհապաղ լուծում պահանջող կարիքներին ուղղված դրամահավաք, որի արդյունքում հանգանակվեց 30,523,692 ԱՄՆ դոլար։
Հանգանակության ամենաերիտասարդ մասնակիցներից էր Ռուբեն Թելունցը, որը նվիրաբերեց մեկ տարվա իր հավաքած խնայողությունները»։