Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա՝ Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
Եվ, իհարկե, բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ»։