Արցախը Հայաստան է՝ աշխարհին ապացուցելու համար Մանհեթենի կղզու կենտրոնական փողոցներից մեկում՝ NBC ալիքի կենտրոնակայանի դիմաց, միացել են նաև հույներ, բուլղարացիներ, ռումինացիներ, ամերիկյան մեդիադեմքեր: Ադրբեջանական ագրեսիայի վրա համաշխարհային մամուլի աչքերը բացելու համար մոտ 20 հազար հոգի շարժվում է դեպի CNN, ABC ալիքների կենտրոնական գրասենյակներ։ Աշխարհի անտարբերության դեմ բողոքող ցուցարարները փակում են գլխավոր փողոցները:
- Մեր Սուրբ բանակը կռվում է մեր ազգի ապրելու իրավունքի համար։ Այսօր ձեր կողքին քայլելով զգում էի ձեր վճռականությունն ու ուժը, ձեր միասնականությունը այն գաղափարի շուրջ, որ Արցախը Հայաստան է։
Նյու Յորքի հանրահավաքի այս նոր խոշոր ալիքը հասել է նաև Գերմանիա: Բեռլինի հայերի համար միայն կանցլեր Մերկելի հեռախոսազանգը Հայաստան քիչ է: Գերմանիայում բնակվող հազարավոր հայեր դուրս են եկել փողոց՝ պահանջելու՝ դատապարտել ահաբեկիչ թուրք-ադրբեջանական հարձակումն Արցախի վրա:
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ չեն լռում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը: Սլովակիայից Կանադա, Ավստրալիայից Բրազիլիա, ... Հայ համայնքներն աշխարհից պահանջում են ճանաչել նաև Արցախի անկախությունը։
Սփյուռքի միասնական բողոքի ձայնի շնորհիվ Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատներն ու կազմակերպությունները: Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին միավորող համաշխարհային շարժում,- գրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ բռնությանը, կոռուպցիային, ահաբեկությանը դեմ ազգերի համար արդարության, ազատության և սիրո հաղթանակը գրավիչ դարձնելու տարբերակը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հավաքված հայերը լռության ֆլեշմոբով են բարձրաձայնում: