ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով գերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, նշեց, որ պայմանավորվածության համաձայն այն պետք է իրականացվի Կարմիր խաչի միջնորդությամբ, և գործընթացն այսօր արդեն պետք է սկսվի:
«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ՝ իր հայրենակիցների, որոնք գտնվում են առաջնագծում: Օրերի ընթացքում դա մեծ աղետ է դառնալու: Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ՝ թողնված առաջնագծում: Այդ իշխանությունն անտարբեր է ոչ միայն իր ժողովրդի, այլև զոհվածների՝ իր «հերոսների» հանդեպ, որոնք գնացել են իր հրամանով ինչ -որ առաջադրանք կատարելու»,- ասաց Հարությունյանը: