ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը СоловьевLIVE հաղորդման ժամանակ անդրադարձել է Արցախում ծավալվող ռազմական գործողություններին և հումանիտար նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանը:
«ՌԴ -ի գործուն մասնակցությամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն է տալիս փրկելու հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, այդ թվում Ադրբեջանում: Պատերազմական գործողությունների շարունակման դեպքում հարևան պետությունը կկանգնի հումանիտար աղետի առաջ: Արցախում թիկունքն ամուր է, պետական բոլոր գերատեսչություններն աշխատում են օպերատիվ ռեժիմում: Տասնյակ բնակավայրերում հակառակորդի կողմից իրականացված ինտենսիվ հրետակոծության վնասները գույքագրվում են և վերականգնողական աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- հայտարարել է պետնախարարը: Տեսանյութը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը: