ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ուշագնացության դեպքում առաջին օգնություն ցույց տալու մեթոդը:
«Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում: