ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Լեհաստանի Տիխի քաղաքում մրցում է Վրաստանի ընտրանու դեմ։
Առաջին կեսից հետո մեր ընտրանին հաղթում է 1-0 հաշվով։ Խաղի 6-րդ րոպեին հաշիվը բացեց Խորեն Բայրամյանը՝ օգտվելով Տիգրան Բարսեղյանի անցումից ու կատարած փոխանցումից։
Մի քանի անգամ մեր ընտրանուն փրկեց Դավիթ Յուրչենկոն։