ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում: Խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին է, որոնք պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն․ կենդանի թե հավերժացած, բայց հերոս են։
Ես ձեզանով եմ ապրում, եղբայրներ ու քույրեր։ Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, որը չափազանց թանկ է ինձ համար, որը մեծ նվիրումի և հմտության կրող է, որը զինվորականի ճանապարհը իմ օրինակով է ընտրել։
Հպարտ եմ քեզանով, իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն։