ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի՝ տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին:
«Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի: Հենց այս համոզմունքով Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ աղոթք է բարձրացրել առ Աստված»,- հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը: