ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված հայրենակիցներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: ԱՀ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել:
Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է բնակիչների բարոյահոգեբանական վիճակով ու նաև պատերազմական այս օրերի տրամադրվածությամբ:
Մեր քաղաքացիները հպարտ են բանակի ու զինվորի հաջողություններով, ցավում են մարդկային զոհերի համար, շնորհակալ են Արցախի փրկարարներին՝ իրենց կանչերին ժամանակին արձագանքելու, սնունդ ու դեղորայք հասցնելու համար:
Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները: Վստահ են, պատերազմն ավարտվի, կյանքը նորից կշարունակվի՝ առօրյա ռիթմով՝ հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը: