ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նաև Հադրութում տիրող իրավիճակը:
«Եթե ուզում եք ավելի անկեղծ ձևակերպեմ, ասեմ. քանի որ Ալիևը հայտարարել էր, թե, իբր, գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը:
Եվ հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ, մեր ինֆորմացիան այդպիսին է, ձևավորել են դիվերսիոն մի խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը եղել է հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը:
Հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»,- տեղեկացրեց Արցախի նախագահը՝ նշելով, որ րոպեներ առաջ է խոսել նրա հետ: