ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։
«Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով լուսանկարներ: