«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվել է 30.5 միլիոն դոլարի հասույթ:
«Կարևոր պարզաբանում
Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։
Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ խոստումները:
Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականացվել ու այդպես էլ մնալ խոստում։
Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն
www.himnadram.org կայքի հաշվիչում»,- գրել է Արշամյանը: