Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում, հայնտում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից):