Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից։