«Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն՝ հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետին, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ կապված է ընդամենը աշխարհագրական դիրքով, դեռ շատ խոր և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած՝ այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։