«Ալիևը, րոպեներ առաջ դիմելով ադրբեջանցի ժողովրդին, երևակայությանը տուրք տալով, ասում է, որ հասել է Հադրութ և մի քանի նոր գյուղ է թվարկել։ Հետո որոշեց, որ կանգնեցնում է իր բանակին, խոստացավ, որ հետ կբերի հողերը, հավելեց, որ մեզ կրկին հնարավորություն է տալիս կամավոր դուրս գալ տարածքներից, վերջում էլ նշեց, որ հաղթել են ու ոչ մեկի ճնշմանը չեն ենթարկվի։
Կասեմ ևս մեկ անգամ՝ փառք Հայոց բանակին, որ այս ծանր, դաժան, անմարդկային կռվում հերթական փայլուն հաղթանակն է տանում՝ ցույց տալով Ալիևին, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ վարձկանները, ո՛չ ահաբեկիչները, ո՛չ իսրայելական զենքերը չեն կարող հաղթել մեզ և մեր ապրելու մղումը։ Մենք ուժեղ ենք, պինդ ենք, միասին ենք ու հաղթած ենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: