Հարություն Դոխոյան - Դժվար էր առաջին անգամը, առաջին տանկ խոցելը ու առաջին կրակոցները, բայց դրանից հետո արդեն համակերպվեցի, ասացի՝ արդեն նորմալ է..
Հենց այդպես նորմալ էլ խոցեց ադրբեջանական բանակի հպարտություն ՏՈՍ-1 Ա համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, և հակառակորդի ուրախությունը երկար չտևեց: Դրանից բացի 5 տանկ ու ևս մեկ հետևակի մարտական մեքենա այս ձեռքով գնացին:
Հարություն Դոխոյան - Շատ եմ նեղվում, որ ես ստեղ եմ, ուզում եմ շուտ ապաքինվեմ, գնամ... Սաղ արդեն ուրախանում էին, բոլորը. ոչ միայն մեր ստորաբաժանումը, որ մեկ տանկ խոցվել ա. ուրեմն մենք մի քայլ առաջ կգնանք: Ամեն ինչով ինձ օգնում էին, իրար հետ հրթիռն էինք բերում, ամեն ինչն իրար հետ էինք անում:
Տղաների միակ նպատակը անմահացած ընկերների գործը կիսատ չթողնելն է: Նրանց պայքարն արդար է, կռիվը ահաբեկիչների դեմ է:
Հարություն Դոխոյան - Բոլորը ուզում են հաղթեն, բոլորը ուզում են գնան առաջ: Հակառակորդը նահանջելու սեր ունի, ես տեսել եմ, էլի, որ մի կրակ լինում է, իրենք փախչում են: Իմ նշանառության ժամանակ տեսել եմ, որ մեկը խոցում էինք, վախում էին...
Դե, դիրքից մայրիկին չէր կարող ասել՝ որտեղ է, ինչ է անում, բայց հայրը ամեն ինչ կռահել էր...
Հարություն Դոխոյանի հայրը - Ճիշտն ասած, մաման չգիտեր, ես գիտեի, որտեղ ա, արդեն գիտեի՝ քանի տանկ ա խփել, նրանք հրաշք են գործել: Մենք ունենք շատ խելացի տղաներ, շատ ուժեղ, դուխով տղաներ, և հիմա էլ էս պատերազմից զգացվեց, որ խելքով են:
Իսկ մինչև Հարությունը կվերադառնա ընկերներին՝ 5-րդ սերնդի պատերազմի հերոսների հերոսական երգը մայրերի կարոտի ու զենքը ձեռքը վերցնելուց րոպեներ առաջ: