Նահատակ ընկերներին խոստում են տվել՝ իրենք պետք է տուն վերադառնան: Թեժ մարտերից հետո հանգստի ժամին սահմանապահ մեր տղաները կրակի կողքին քննարկում են հակառակորդի դիրքերն ու քայլերը:
Թիկունքն այնքան միասնաբար պահեք, որքան իրենց առաջնագիծը՝ սահմանից հորդորում են ժամկետայիններն ու պայմանագրայինները: Մնացածը, ինչ կապված է թշնամու հետ, թողեք մեզ՝ ասում են:
Պատժիչ հերթական գործողությունը՝ առաջնագծից: Հայկական զինուժը հակառակորդի ավտոշարասյուն է ոչնչացնում:
Երգը հանգստի ժամին է: Ամպերին շատ մոտ՝ լեռների բարձր դիրքերից զորամաս է իջել տղաների մի խումբ: Հերթափոխը հանձնել են քաջարիների մյուս ջոկատին: Պատմում են՝ իրենց պահած սահմանին ինչպես սկսվեց պատերազմը:
Իզուր իջան, վերևում ադրենալինը շատ էր՝ պնդում են: Թեժ մարտերից հետո հանգստի ռեժիմին չեն հարմարվում:
Վախը հաղթում են, հենց հասկանում են՝ զենքը ձեռքին է ոչ միայն սեփական, այլև խրամատում կանգնած բոլորի կյանքը պաշտպանելու համար: Այդպես են իրար դուխ տվել:
Մեր երեխեքն ընդհուպ ադրբեջանական «Յաշմային» են դաս տալիս՝ 20-23 տարեկան երիտասարդների սխրանքներից ոգևորված է հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը: