Ինչպես 90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա թշնամու ձեռագիրը նույնն է, չի փոխվել,- նշել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Մեր դեմ պայքարում են ահաբեկիչներով, մենք՝ ազգով, բանակով, հավատով ու Աստծով»: Արցախի թեմի առաջնորդը վստահ է՝ այս անգամ էլ ենք հաղթելու ու վերականգնելու ենք մեր վանքերը, քաղաքներն ու գյուղերը: Առաջին ալիքի նկարահանող խմբերը շարունակում են աշխատել Արցախի ամենաթեժ կետերում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Սարգսյանի հարցազրույցը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: