Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և կից ներկայացված փաթեթում փոփոխությունների նախագծերը: Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Հիշեցնենք՝ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններով նախատեսված է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: