«Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այս նորմը սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»,- հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: Հանձնաժողովից՝ ի դեմս ղեկավար Տիգրան Հակոբյանի, ակնկալում եմ զգոնություն և խստապահանջություն»,- գրել է նա: